Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

«Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել». Թրամփ

«Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել». Դոնալդ Թրամփը գրառում է արել սոցցանցում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններն օգտագործում է որպես թիրախ՝ իմանալով, որ այդ հարձակումները լրջորեն վնաս են հասցնում համաշխարհային շուկաներին, այդ թվում` ԱՄՆ-ին:

Թրամփի կարծիքով` Զելենսկին երկու տարի առաջ կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան կարող է հիմա, և հավելել է` նրա երկիրն ավերակների է վերածվել, տարածքի մեծ մասը` կորսվել, իսկ արական սեռի բնակչությունը նվազում է. տղամարդիկ կա՛մ վիրավոր են, կա՛մ մահանում են։

Add new comment