Submitted by H.Aslanyan on
Դրոշ

Հայաստանը 2026թ․ հունվար-սեպտեմբերին Ադրբեջան է արտահանել 96 հազար դոլարի ապրանք. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Հայաստանը 2026թ․ հունվար-սեպտեմբերին Ադրբեջան է արտահանել 96 հազար դոլարի ապրանք, ինչի մասին վկայում են ադրբեջանական մաքսատան տվյալները։

Թե ինչ արտադրանքի մասին է խոսքը, չի հաղորդվում, սակայն նշվում է, որ արտահանման հիմնական մասը գրանցվել է սեպտեմբերին։ 

Ի դեպ, այդ ժամանակ էլ նախարար Պապոյանը հայտարարում էր ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին: 

Ադրբեջանական կողմը նշում է, որ Հայաստանից ապրանքների ներկրումը տեղի է ունեցել ոչ ուղիղ ճանապարհով՝ հավանաբար Վրաստանի տարածքով։ Հայաստանն այս 9 ամիսների ընթացքում Ադրբեջանից գնել է 23,45 մլն դոլարի ապրանք, հիմնականում՝ նավթամթերք։ Այսպիսով, առևտրային սալդոն ՀՀ-ի համար շարունակում է մնալ բացասական։
 

Add new comment