Պուտինն առաջարկել է Թրամփի ու Ծինփինի հետ հանդիպում կազմակերպել` քննարկելու ուկրաինական կարգավորումը. WSJ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է, որ ինքը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հաջորդ ամիս հանդիպեն՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար. գրում է WSJ-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ նախաձեռնության նպատակն է բանակցությունների միջոցով հասնել քառամյա հակամարտության ավարտին՝ պայմաններով, որոնք ձեռնտու կլինեն Մոսկվային։
Այս ծրագիրը Պուտինի փորձն է՝ օգտվելու Թրամփի և Ռուսաստանի նախագահի միջև հարաբերությունների ջերմացումից, ինչը մտահոգություն է առաջացրել Ուկրաինայում, ինչպես նաև Վաշինգտոնում և Եվրոպայում նրա դաշնակիցների շրջանում։
Add new comment