Submitted by H.Aslanyan on
Իրևան

Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները. սա ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրի մաս է

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Ադրբեջանի կողմից պետական աջակցությամբ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» էքսպանսիոնիստական (ծավալապաշտական) ծրագրի քարոզչության շրջանակներում Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի են ունեցել «Իրևան. պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի շնորհանդեսները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, որը պարբերաբար հրապարակում է նաև Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ծավալապաշտական ծրագրերի վերաբերյալ այլ նյութեր։

Հրապարակումից հետևում է, որ գրքի հեղինակը՝ «պրոֆեսոր» Ֆարիդա Սաֆիևան, ղեկավարում է Ադրբեջանի պետական համալսարաններից մեկի ամբիոնը։

Այս գիրքը պետական աջակցությամբ իրականացվող հրատարակչական գործունեության ակնառու օրինակ է և Ադրբեջանի վտանգավոր էքսպանսիոնիստական օրակարգի միայն մի փոքր մասն է։

Պետական աջակցությամբ առաջ մղվող նման օրակարգը լիովին հակասում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախնական ստորագրված (վավերացված) համաձայնագրի տառին ու ոգուն։

Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող և Երևանում գտնվող Ալիևի փաստաբանների համար անհարմար է դա նկատել։

Add new comment