Submitted by H.Aslanyan on
Հրթիռ

ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը դեռ չի հաստատել Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խոշոր խմբաքանակի հրթիռներ փոխանցելու որոշումը։ 

Այս մասին հայտնում է Kyiv Independent-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին և զինվորականներին։

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն վճարել են հրթիռների համար, սակայն Հեգսեթը դեռ չի ստորագրում համապատասխան պայմանագրերը։

Կիևում կասկածում են, որ Վաշինգտոնը միտումնավոր ձգձգում է մատակարարումները՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Add new comment