Submitted by H.Aslanyan on
ԱՄԷ

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն հանդիպել է ԱՄԷ-ի պատվիրակության հետ՝ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ռաշիդ Մուհամմեդ Ալ-Շամսիի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման, երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այնուհետև ԱՄԷ-ի պատվիրակությունն այցելել է զորավարժությունների շտաբ և ծանոթացել ավիացիոն տեխնիկային։

Add new comment