Submitted by H.Aslanyan on
Վենս

Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին նա ասել է 2Way լրատվական հարթակին տված հարցազրույցում:

«Որքան ես գիտեմ՝ մենք Ուկրաինայի հետ ոչ մի պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ում չեն։ Ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինան հրաշալի երկիր է՝ հիանալի մարդկանցով, և Վաշինգտոնն ու Կիևը միասին կաշխատեն որոշ հարցերի շուրջ, սակայն որոշ հարցերի շուրջ համակարծիք չեն լինի։

Վենսը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շահերը ժամանակ առ ժամանակ տարբերվում են։ Նա այս համատեքստում հիշատակել է Կիևի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, որոնց հետևանքով «բարձրանում է էներգակիրների գինն ամերիկացիների համար»։

«Կարծում եմ՝ նրանք պետք է դադարեցնեն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Add new comment