Submitted by H.Aslanyan on
Իրան

Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից

Իրանի իշխանությունները թույլ չեն տա, որ երկրում հարստացված ուրանը դուրս բերվի Իսլամական Հանրապետության տարածքից։

Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ Թեհրանում Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։

«Բոլոր հարստացված միջուկային նյութերը կմնան Իսլամական Հանրապետության տարածքում»,- Tasnim գործակալության փոխանցմամբ՝ նշել է Ռեզային։

Նա ընդգծել է, որ «հարստացված ուրանի ոչ մի մասնիկ չի լքի Իրանը», քանի որ, նրա խոսքով, «այդ նյութերը Իրանի ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն ու ազգային հարստությունն են և նախատեսված են երկրի ներսում օգտագործելու համար»։

 

Add new comment