Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ

«Միացյալ Նահանգները 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանը աջակցելու համար։ Ես պնդում էի, որ այդ գումարի դիմաց պետք է ինչ-որ բան ստանանք։ Եվ մենք ստացանք բավականին մեծ տարածք, հազվագյուտ հողային մետաղներ և մի շարք այլ բաներ, եթե որևէ մեկը հիշում է։ Տեսնենք, թե ի վերջո ինչ արդյունք կտա այս ամենը»,-ասել է Թրամփը։

Նա հավելել է. «Ամերիկացի հարկատուները հոգնել են դրանից։ Մենք ցանկանում ենք, որ Զելենսկին համաձայնության գա։ Գուցե նա կարող էր դա անել հենց հիմա։ Բայց նա ինքը պետք է ցանկանա համաձայնության գալ։ Թեև կասկածում եմ, որ նրա ժողովուրդը կընդունի դա, քանի որ նրանք պատերազմի մեջ են»։

Թրամփը նաև նշել է, որ Զելենսկին կարող էր վերջ դնել արյունահեղությանը դեռ երկու տարի առաջ՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում գտնվելու ժամանակ։

«Այն ժամանակ կարելի էր համաձայնության գալ, ընդ որում՝ հավանաբար շատ ավելի շահավետ պայմաններով, քան հիմա։ Բայց դրա համար նա ինքը պետք է ցանկանա դա։ Ինձ, իհարկե, թվում էր, որ դա ամենահեշտ ճանապարհը կլիներ։ Սակայն նախագահ Պուտինի և Զելենսկու միջև հսկայական ատելություն կա»,- հայտարարել է Թրամփը։

 

Add new comment