Submitted by H.Aslanyan on
Պեսկով

ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով

ՌԴ-ին Ուկրաինայում խաղաղություն է անհրաժեշտ, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչինչ չի փոխվել։ Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավոր չէ լիարժեք կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի ներկայացուցիչներից մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի։

Անդրադառնալով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ Ուկրաինայի հարցում համաեվրոպական դիրքորոշումը կրկնելուն՝ Պեսկովը կասկած է հայտնել, որ դա կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։

«Մենք կտեսնենք, թե որքանով կարող է պարոն Ստուբը կառուցողական ներդրում ունենալ այս գործընթացում։ Եթե նա կարողանա կառուցողական ներդրում ունենալ, դա կարելի է դրական գնահատել։ Իսկ եթե նա կարողանա միայն կրկնել եվրոպական ընդհանուր դիրքորոշումը, ապա դժվար թե դա կառուցողական ներդրում լինի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Add new comment