Submitted by H.Aslanyan on
Հովիվ

Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար

24News-ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար:

Ըստ համայնքում տարածված լուրերի, վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ որևէ տեղեկություն չունի ադրբեջանցի հովիվի՝ Տավուշի սահմանը հատելու մասին: Նա հորդորեց դիմել իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ 5tv.am-ը գրել էր, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: «Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են, և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է»,-գրել է 5tv.am-ը։

Add new comment