Submitted by H.Aslanyan on
Արաղչի

Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի

Իրանը պատրաստ է որոշակի պայմաններում ևս մեկ հնարավորություն տալ դիվանագիտությանը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը պատրաստ է ևս մեկ հնարավորություն տալ դիվանագիտությանը, եթե մենք տեսնենք համոզիչ ապացույցներ ԱՄՆ-ի անկեղծ ցանկության՝ վստահություն կառուցելու և արդարացի լուծման հասնելու մասին»,- գրել է նա։

Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ եթե Վաշինգտոնը ընտրի պատերազմը, դա «կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման»։

 

Add new comment