Աֆղանստանի՝ 19-րդ դարի անկախութան համար մղվող քաղաքացիական պատերազմները մինչև այսօր
2019 թվականի օգոստոսի 19-ին Աֆղանստանը նշեց Մեծ Բրիտանիայից իր անկախության 100-ամյակը։ Որքան էլ պատմական էր այդ կարևոր իրադարձությունն աֆղանների համար, այն հազիվ թե հիշատակվեց ամերիկյան մամուլում, քանի որ Աֆղանստանի վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների լուսաբանումը շարունակում էր կենտրոնանալ մի քանի թեմաների վրա՝ ԱՄՆ-ի կանխատեսվող հեռանալը երկրից, թալիբների հետ շարունակվող խաղաղ բանակցությունների ճակատագիրը և աֆղանական բանակի վիճակը։
Մեծ հաշվով, Աֆղանստանի պատմության իրադարձութունները կապված են վերջին չորս տասնամյակի հակամարտությունների և մեծ տերությունների քաղաքականության հետ: 2002 թվականին ԱՄՆ-ում չափահաս երիտասարդների միայն 17 տոկոսն է կարողացել քարտեզի վրա ճանաչել Աֆղանստանը:
Անհամար կորուստներ կրելով՝ աֆղաններն այնուամենայնիվ մեծ հաջողությունների են հասել 2001 թվականի աշնանային աղմկահարույց իրադարձություններից հետո: Ամենահայտնիներից մեկն այն սահմանադրությունն է, որը վավերացվել է ՄԱԿ-ի հաստատած ժամանակավոր կառավարության կողմից 2004 թվականին Քաբուլում:
1923 թվականի ապրիլի 9-ին հրապարակված Աֆղանստանի փաստացի առաջին Սահմանադրության արմատներն ու հետևանքները հասկանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ Աֆղանստանի անկախության պատմական համատեքստին: Այդ պատմությունը սկսվում է 1919 թվականի գարնանը, երբ Քաբուլում նոր թագադրված թագավորը՝ Ամանուլլահ խանը, ղեկավարում էր անկանոն զորքերի և ցեղային տուրքերի խայտաբղետ անձնակազմը բրիտանական Ռաջի կայսերական բանակի դեմ: Սա ռազմատենչ ջիհադ էր, բայց ոչ այն ծայրահեղական տարատեսակներից, որոնց մասին մենք սովոր ենք լսել:
Երբ 1919 թվականի փետրվարին 26-ամյա Ամանուլլահը բարձրացավ Քաբուլի գահը, Մեծ Բրիտանիան պահպանեց վերահսկողությունն Աֆղանստանի արտաքին գործերի վրա՝ երկիրը դարձնելով բրիտանական պրոտեկտորատ: Թագավոր Ամանուլլահը կենտրոնացել էր պետության բացարձակ ինքնիշխանության ապահովման վրա, որը հակասում էր գաղութային վերահսկողությանը կամ ոտնձգությանը: Թեև բրիտանացիներն ունեին ռազմական մեծ հզորություն, կայսերական գերլարված բանակը դեռևս ուշքի չէր եկել Առաջին համաշխարհային պատերազմից: Միևնույն ժամանակ, աֆղանական մարտիկների առավելություններն էին տեղանքի իմացությունը և տեղի բնակչության աջակցությունը։
Ի վերջո, Ամանուլլահը հաղթանակ տարավ, և հայտարարվեցին անգլո-աֆղանական խաղաղության կարևոր բանակցություններ: Ռավալպինդի պայմանագրից հետո թագավորը 1919 թվականի օգոստոսի 19-ը հայտարարեց Աֆղանստանի առաջին անկախության օրը: Նման սիմվոլիզմն անհրաժեշտ էր ոչ միայն բազմազգ երկիրը միավորելու, այլև այն քարտեզի վրա տարբեր լսարաններին հանրածանոթ դարձնելու և այլ նպատակների համար: Կոստանդնուպոլսից մինչև Կալկաթա Աֆղանստանի անկախությունը ներկայացվում էր որպես ասիական մուսուլմանական պետության հաղթանակ ընդդեմ աշխարհի գլխավոր կայսերական տերության, այն ժամանակ, երբ եվրոպական գաղութներն ու պրոտեկտորատները գերազանցում էին հարավում գտնվող անկախ երկրներին:
Բայց ամենամեծ ձեռքբերումները դեռ առջևում էին։ Ապահովելով Աֆղանստանի ինքնիշխանությունն արտասահմանում՝ Ամանուլլահը նախաձեռնեց պետականաշինության հավակնոտ ծրագիր՝ կենտրոնացված, սահմանադրական միապետության ներքո հանրային ծառայություններն ընդլայնելու համար: Նա հավաքագրեց աֆղան, թուրք և հնդիկ մուսուլման իրավաբանների հմուտ թիմ՝ իր իսկ խոսքերով երկրում «օրենքի գերակայություն» հաստատելու համար: Նրանց աշխատանքի արդյունքը ենթադրաբար ամենաանօրեն վայրերում իրավաբանական գրականության արտասովոր զանգվածն էր։
Ամանուլլահի այլ բարեփոխումներից էին աղջիկների համար դպրոցների բացումը, երկու սեռերի համար ուսուցիչների քոլեջները, ոչ մուսուլմանների համար ավելի ուժեղ իրավական պաշտպանությունը, ստրկության արգելումը և կենդանիների նկատմամբ դաժանության քրեականացումը: Աֆղանստանի առաջին լիովին ինքնիշխան կառավարությունը նաև աջակցեց արտերկրում աֆղանների ուսմանը, բարելավեց հաղորդակցությունն ու ենթակառուցվածքները։ Ամանուլլահի կնոջ՝ թագուհի Սորայայի և քրոջ՝ արքայադուստր Կոբրայի համատեղ արշավի նպատակն էր կանանց հզորացումը: Կառավարությունը նաև հնագիտական ժառանգության պահպանման նախաձեռնություններով հանդես եկավ՝ պաշտպանելու երկրի այժմ աշխարհահռչակ հնագույն ժառանգությունը:
Հարկ է նշել, որ նախ՝ Ամանուլլահի վաղ կառավարման տարիներին դրսևորված հնչեղ միասնությունն ընդգծում է բացարձակ արտաքին անկախության և ներքին կառավարման համագործակցային մշակույթի անհրաժեշտությունը: Ինչպես նախկինում, աֆղանները չեն աջակցել կառավարությանը՝ համարելով, որ վերջինս պաշտպանված է օտարերկրյա դերակատարների, հատկապես գերտերությունների կողմից, ինչպիսիք էին Բրիտանական կայսրությունը, ԽՍՀՄ-ը կամ Միացյալ Նահանգները, իսկ հարևան երկրներից՝ Պակիստանը կամ Հնդկաստանը:
Աֆղանստանի անկախությունն ապահովելուց հետո Ամանուլլահի ամենամեծ հաջողությունը մուսուլման գիտնականների և մասնագետների հմուտ թիմ հավաքելն էր՝ կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար, որոնցից գլխավորն Աֆղանստանի առաջին ազգային սահմանադրությունն էր: Նրանց ներդրումների շնորհիվ Աֆղանստանը դարձավ առաջին իսլամական պետությունը, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո ինտեգրվեց նորածին միջազգային հանրությանը՝ որպես նրա հպարտ անդամ: Թերևս հասկանալով, թե ինչպես Ամանուլլահն իրավաբանների իր հմուտ թիմի հետ կարողացավ ստեղծել ինքնիշխան ազգային պետություն իսլամական և օրինականության միջազգային նորմերի սահմաններում, 100 տարի առաջ ամերիկյան քաղաքականություն մշակողները կարող էին իրենց փրկել մի շարք պարզունակ փորձություններից և բախումներից։
Չնայած Աֆղանստանը դեպի ծով ելք չունի, այն կղզի չէ: Ամանուլլահի արագ հաջողության գրավականը բազմակողմանի համագործակցությանը նվիրվածությունն էր, հատկապես հարևան երկրների հետ: Աֆղանստանի վաղ սահմանադրական պատմության մեջ ոչ մի պետություն այնքան ազդեցիկ չի եղել, որքան Օսմանյան կայսրությունը, Հնդկաստանը և Պարսկաստանը: Ինչպես 1919 թվականին, այսօր պարզապես անհնար է պատկերացնել խաղաղ Աֆղանստանն առանց իր հարևանների, առաջին հերթին՝ Պակիստանի և Հնդկաստանի, բայց նաև Իրանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, Թուրքիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ հզոր փոխգործակցության:
Այս պետությունների՝ լիովին ինքնիշխան Աֆղանստանի նկատմամբ իրենց տարաձայնությունները կառուցողականորեն լուծելու փորձերի ձախողումը կարող է կրկին աղետ դառնալ տարածաշրջանի և աշխարհի մեծ մասի համար:
Աֆղանստանի միապետները, այդ թվում՝ Ամանուլլահը, ունեին իրենց թերությունները։ Այնուամենայնիվ, մեկ դար անց Ամանուլլահ խանի ազատագրական և թագավորության պատերազմն առանձնանում է աֆղանների կողմից ղեկավարվող ինստիտուտների կառուցմամբ ու բարեփոխումներով: Այդ գործընթացը հիմք դրեց անկախ, չմիավորված կառավարության համար, որն ականատես եղավ շուրջ հինգ տասնամյակ խաղաղության մինչև խորհրդային ներխուժումը: Այդ ժամանակվանից ի վեր աֆղանները 40 տարվա ահռելի կորուստներ են ունեցել: Բայց դա չի կարողացել ջնջել նրանց դարավոր ձեռքբերումները, ոչ էլ սահմանում է, թե ինչի կարող են հասնել նրանք ապագայում: Եվ այս ամենը հնարավոր է դարձել միայն 1919 թվականին Աֆղանստանի անկախության կռիվների և ժառանգության պահպանման ձգտման շնորհիվ:
Add new comment