Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները։ Նրա խոսքով՝ նոր բանակցությունների նպատակը պետք է լինի Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Պուտինը նշել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կհետևի Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի զարգացմանը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե հանդես է եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և այժմ էլ պատրաստ է բանակցել ու ելքեր փնտրել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակից։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է օգնել պայմանավորվել Դոնբասի հետ, սակայն Կիևն ընտրել է ռազմական ճանապարհը։
Add new comment