Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ

Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին։ Այս համոզմունքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կարգավորել եմ ութ պատերազմ և հակամարտություն, որոնք քիչ էր մնում վերածվեին պատերազմների։ Դրանցից մի քանիսը նոր էին սկսվել, և, ինչպես ինձ թվում է, մենք մոտ ենք ևս երկուսի ավարտին հասցնելուն։ Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը մոտենում է այդ փուլին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Այովա նահանգում իր կողմնակիցների առջև։

Թրամփը հավելել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը նույնպես «շատ շուտով կավարտվի»։

«Այսպես թե այնպես, ինձ համար գործնականում նշանակություն չունի, թե դա կոնկրետ ինչպես տեղի կունենա։ Բայց, այսպես թե այնպես, դա տեղի կունենա շատ շուտով, և բենզինի ու նավթի գները կտրուկ կնվազեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Add new comment