Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Իրանը Մերձավոր Արևելքի երկրներից պահանջել է հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց այն դեպքում, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին։
«Տարածաշրջանի երկրներին փոխանցվել է վերջնագիր՝ հրաժարվել ԱՄՆ-ին ցանկացած աջակցությունից։ 40-օրյա պատերազմի ընթացքում մենք հարվածներ էինք հասցնում այն ցանկացած երկրի տարածքում գտնվող բազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր Իրանի վրա հարձակվելու համար»,- ասել է Մալեքին «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Թեհրանը կկարողանա պարզել, թե տարածաշրջանի որ արաբական և այլ պետություններն են պատրաստ աջակցել ամերիկյան զորքերին։ Իրանական կողմը նախապես նրանց է հասցրել համապատասխան տեղեկությունը և այժմ հետևում է իրավիճակի զարգացմանը։
Մալեքին նշել է, որ ամերիկյան ուժերին աջակցելու դեպքում Իրանի պատասխանը կարող է դուրս գալ այդպիսի պետությունների տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին հասցվող հարվածների սահմաններից։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է այդ երկրներին ճանաչել թշնամական։
Add new comment