Վուչիչը պարտվել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում
Վուչիչը պարտվել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր գլխավորած կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 19 քաղաքական ուժ, որոնք պայքարում էին խորհրդարանում 250 տեղի համար։ Հիմնական պայքարն ընթանում էր Վուչիչի գլխավորած «Միասնական Սերբիա» կոալիցիայի և «Ուսանողական ցուցակ․ ուսանողները հաղթում են» քաղաքացիական խմբի միջև։
Երեք տոկոսանոց շեմը հաղթահարելու հնարավորություն ունի նաև փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի գլխավորած «Իվիցա Դաչիչ․ կայունության գործոն» կոալիցիան։
Ընտրատեղամասերի փակումից հետո Սերբիայի ընտրական հանձնաժողովը հայտնել է ռեկորդային մասնակցության մասին։ Ընդհանուր առմամբ գրանցվել է շուրջ 6,5 միլիոն ընտրող։
Add new comment