Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին
Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին՝ Ադրբեջանի իշխանություններին հիջաբն արգելելու համար կոշտ քննադատության ենթարկելուց հետո։
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտոնյայի հեռացումը պահանջել է անձամբ Իլհամ Ալիևի վարչակազմը։
Անկարան, ըստ այդ հրապարակումների, նախընտրել է պաշտոնանկ անել նախագահական պալատի ամենաաղմկոտ խոսնակներից մեկին՝ Բաքվի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու համար։
Ինքը՝ Սարալը, արդեն հաստատել է, որ պաշտոնը կորցրել է հենց ադրբեջանական հարցի պատճառով։
Add new comment