Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են Ռուսաստանի տարածաշրջանների վրա. զանգվածային հարձակման են ենթարկվել Վորոնեժն ու Բելգորոդը, կան զոհեր։
▪️Վորոնեժում զոհվել է 2 տղամարդ, 17 վիրավորների թվում երեխա կա։ Տուժել են նաև Անապա-Մոսկվա գնացքի 5 ուղևորներ, որը վնասվել է Սոմովո կայարանում՝ ԱԹՍ-ի հարձակման պատճառով։
▪️Բելգորոդում ԱԹՍ–ի հարվածի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, 18-ը տուժել են։
Եվս 2 երեխա և 1 տղամարդ վիրավորում են ստացել Մելիտոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի զանգվածային հարձակման հետևանքով։
▪️ՌԴ ՊՆ–ն իր հերթին հայտարարել է, որ զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել լոգիստիկ կենտրոններին և էներգետիկայի օբյեկտներին, Ուկրաինայի նավահանգիստներին և այն նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի զինված ուժերի շահերի սպասարկմանը։
Add new comment