Submitted by H.Aslanyan on
Նեթանյահու

Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու

Իրանը կարող է փորձել հարվածել Իսրայելին՝ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունները խափանելու համար, ենթադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել։

Մենք ունենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը և նրա կողմից աջակցվող ուժերը կարող են փորձել հարձակվել մեզ վրա՝ ընտրությունները խափանելու նպատակով», – կիրակի օրը նրա խոսքերն է մեջբերել The Times of Israel-ը։

Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի շատ ավելի հզոր հարվածներով։

Add new comment