Submitted by H.Aslanyan on
Ալիև

Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև

Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր. որոշում կայացրինք կարգավորել հարցը՝ ելնելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«Ըստ ամենայնի, աշխարհի առաջատար տերությունների միջև այս հարցում կոնսենսուս կար: Սակայն նրանք սխալվեցին միայն նրանում, որ ոչ ճիշտ գնահատեցին ադրբեջանցի ժողովրդի տրամադրությունները և Ադրբեջանի կառավարության ծրագրերը:

Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր, ժողովուրդ, որի տարրական իրավունքները հավերժ խախտվելու են: Մենք մասնակցել ենք բանակցություններին ամենայն անկեղծությամբ և հույսով: Սակայն, երբ տեսանք, որ այս գործընթացը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, որոշում կայացրինք կարգավորել հարցը՝ ելնելով մեր օրինական իրավունքներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունից և դրա 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից:

Մենք պաշտպանեցինք մեզ, ջախջախեցինք թշնամուն, ազատագրեցինք 32 տարի շարունակ Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները, վերականգնեցինք արդարությունը, վերականգնեցինք մեր արժանապատվությունը և կատարեցինք միջազգային իրավունքի պահանջները»,- նշել է Ալիևը:

Add new comment