Submitted by detq-editor on
«Հայկական ականները շարունակում են սպանել և խեղել մեր քաղաքացիներին»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է միջազգային պարտավորությունները և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն անտեսելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «իր տարածքում բնակվող հայերի վերաինտեգրման գործընթացում»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարության ապրիլի 19-ի հայտարարությունը։ Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 18-ի հարցազրույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի գնահատականները՝ դրանք որակելով որպես «խեղաթյուրված»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «միջազգային պարտավորությունները և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն անտեսելու մեջ»։

«Հայաստանը, որն անտեսում է միջազգային պարտավորությունները և նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, շարունակում է ռասայական ատելություն սերմանել Ադրբեջանի դեմ, ողջունում է ատելության հիման վրա գործող անհատների և ազգայնական խմբերի գործունեությունը, չի պատժում նման արարքները, վայրագություններ է իրականացրել ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ, իսկ վերջերս թույլ է տվել այրել Ադրբեջանի դրոշը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որևէ հիմք չունի պնդելու, թե Ադրբեջանն ատելության հողի վրա գործողություններ է կատարում»,- ասվում է հայտարարության մեջ։

Add new comment