Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն նրա հետ պետք է համաձայնեցնել բոլոր որոշումները։
Այս մասին «РИА Новости»-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Հայաստանը 2024 թվականին հայտարարել է կազմակերպությանը մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև կանոնադրությամբ նման կարգավիճակ նախատեսված չէ, և դադարեցրել է անդամավճարների վճարումը։
«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Իսկ եթե նրանք լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, որոնք ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։ Սակայն այսօր այդ դիրքորոշումը, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող քաղաքականությանը»,- պարզաբանել է Բորդյուժան։
Add new comment