«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, որ իրենք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել ու մի բան էլ ներողություն են ակնկալում հայերից, ի պատասխան՝ գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ:
Իհարկե, անիմաստ է մանրամասն գրել, թե ինչի մասին է գործը կամ ինչպիսի զավեշտ է դրանում Սերժ Սարգսյան անուն-ազգանունը տեղավորելը, բայց դե սա է այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը և թեմաներին բարձր հնչեղություն հաղորդելու հետևողականությունը:
Դրսից աճող ճնշումների, հնչող վիրավորանքների և հարվածների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, դիմակայությունը զրոյական է, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է»:
Add new comment