Բայրամովն իսրայելցի գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանը կարևորում է համագործակցության ընդլայնումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Բաքվում գտնվող Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ներկա մակարդակից։ Բացի դրանից՝ նշվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցության ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները վստահություն են հայտնել, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, որոնք զարգանում են վերջին 30 տարիներին և թևակոխում որակական նոր փուլ։
Add new comment