Submitted by H.Aslanyan on
ԱԹՍ

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) որսալու և ոչնչացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ԱԹՍ-ն խոցվել է կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման կողմից՝ Իրանի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի մաս կազմող հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգի միջոցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ սա թվով 14-րդ MQ-1 տիպի առաջադեմ անօդաչու թռչող սարքն է, որ իրանական ուժերը որսացել և ոչնչացրել են։

Ի պատասխան Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական պատերազմի՝ Իրանն իր վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը և այդ ջրային ուղով նավագնացության համար կանոններ սահմանել։

Add new comment