Submitted by H.Aslanyan on
Զելենսկի

Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկու ռուսական Սու-34-երի ոչնչացման մասին։

«Ես հենց նոր (նկատի ունի երեկ - խմբ.) լսեցի հաղորդագրությունը։ Մենք արձակեցինք երկու հրթիռ, ոչնչացրինք երկու ռուսական Սու-34 և նաև խոցեցինք «Իսկանդեր» հրթիռային կայանք։

Մենք ներկայումս ունենք հետախուզական տվյալներ, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր բալիստիկ հարվածների։ Մեզ անհրաժեշտ են միջոցներ՝ այս ամբողջ ռուսական չարիքը ոչնչացնելու համար։ Մենք սպասում ենք համապատասխան որոշումների»,- նշել է նա։

 

Add new comment