Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Պենտագոնն աննկատ պատրաստվում է կրճատել նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ռազմական բյուջեն 400 միլիարդ դոլարով, քանի որ պաշտոնյաները հասկանում են, որ նախագահի «ռեկորդային» առաջարկն իրագործման շանսեր չունի․ գրում է Politico-ն։
Վարչակազմը Կոնգրեսին դրդել է ռազմական ոլորտում կատարել 1.5 տրիլիոն դոլարի հսկայական ներդրում՝ պատմության մեջ ամենամեծը։ Այդ գումարը կհամալրի զենքի պաշարները և կիրականացնի Թրամփի երազանքը՝ սկսած ընդարձակ հրթիռային վահանից մինչև միջուկային մարտանավերի նավատորմ։
Սակայն, ըստ ռազմական արդյունաբերության պաշտոնյայի, նախկին պաշտոնյաների և այս թեմային ծանոթ մեկ այլ անձի, Պենտագոնը և Կոնգրեսի ծախսերի հանձնաժողովները մշակում են ավելի փոքր՝ 1.1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե։
Պլանավորումը, որը հակասում է վարչակազմի պաշտոնյաների հրապարակային հայտարարություններին, հստակ ցույց է տալիս միջանկյալ ընտրություններից հետո հանրապետականների առջև ծառացած քաղաքական դժվարությունները։
Add new comment