Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
Հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության ուժերն ավելի շատ տարածք են վերադարձրել, քան ռուսական զորքերին հաջողվել է զավթել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարևոր է, որ մենք շարունակում ենք վերադարձնել մերը։ Հոկտեմբերի ընթացքում Պաշտպանության ուժերն ազատագրել են 96,2 քառակուսի կիլոմետր ուկրաինական հող, ինչը 10,4 քառակուսի կիլոմետրով ավելի է, քան օկուպանտներին հաջողվել է զավթել այդ ընթացքում»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ հոկտեմբերին ՌԴ բանակի կենդանի ուժի կորուստները նույնպես ռեկորդային են դարձել պատերազմի ամբողջ ընթացքում։
«Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սպանվածներով և ծանր վիրավորներով հանդերձ կորցրել է 54 400 զինվորական։ Սա ռեկորդ է լայնամասշտաբ պատերազմի բոլոր ամիսների համար։ Ռեկորդային են նաև օրական կորուստները. հոկտեմբերի 21-ին ՌԴ բանակը կորցրել է 2250 մարդ»,- հայտարարել է Զելենսկին։
«Այս խելագար կորուստները դադարեցնելու համար Ռուսաստանին բավական է ընտրել հրադադարը և դիվանագիտությունը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Add new comment