Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ երկրի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Արաղչին Աշխաբադ է ժամանել դիվանագիտական, տնտեսական և խորհրդարանական ոլորտների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ։
Նախարարի մեկօրյա այցի ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներից են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, ինչպես նաև Իրանի և Թուրքմենստանի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու ուղիները։
Add new comment