TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում՝ TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, թե ուզում են մեկնարկել նախագծային աշխատանքները էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի։
«Այդ երեք ենթակառուցվածքներն էլ պետք է կառուցվեն Սյունիքում»,- ասաց փոխվարչապետը։
Add new comment