Submitted by H.Aslanyan on
Գազա

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով նոյեմբերի 2-ին զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 38-ը վիրավորվել է, ասվում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Խան Յունիսի և շրջակա տեղահանվածների համար նախատեսված ճամբարների հրետակոծության հետևանքով զոհված 11 քաղաքացիական անձանց մարմինները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Եվս չորսը տեղափոխվել են Գազա քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Հայ Զեյթուն թաղամասից, որը թիրախավորվել էր իսրայելական ուժերի կողմից»,– ասվում է X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին ուժի մեջ մտած հրադադարից ի վեր Իսրայելի կողմից իրականացված օդային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել է 1593 պաղեստինցի, իսկ 5748-ը՝ վիրավորվել։

«2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում հակամարտության սրման զոհերի ընդհանուր թիվը հասել է 74609-ի, իսկ վիրավորներինը՝ 176018-ի»,– ասվում է զեկույցում։

 

Add new comment