Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել
Թուրքիայի պատմագիտական ընկերությունը Հայկական հարցի մասին 7 մասանոց վավերագրական ֆիլմաշար պատրաստել է։ Այն ներկայացվում է 5 լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմաշարը պատրաստվել է «Հայերի ապստամբություն Օսմանյան կայսրության դեմ, ահաբեկչություն և քարոզչություն» խորագրի ներքո։ Իսկ ֆիլմաշարի նպատակը տեղական և միջազգային հանրությանն այդ թեմայով տեղեկություններ տրամադրելն է։
Ֆիլմաշարը ներառում է հետևյալ 7 մասերը՝
«1915․ ահաբեկչություն և ապստամբություն»
«1915․ տեղահանություն և վերաբնակեցում»
«Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն»
«ԱՍԱԼԱ․ կրակ և արյուն»
«Կեղծ փաստաթղթեր և իրականություն»
«Անժամանակ դիվանագիտություն»
«Առաջին կրակոցը․ 1915-ին մահմեդական բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները»
Նշենք, որ հիշյալ ֆիլմաշարն ակնհայտորեն պատրաստվել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի պաշտոնական քաղաքականության համատեքստում։
Add new comment