Submitted by H.Aslanyan on
Տիգրան

Մերժելի է թե՛ ադրբեջանական օրակարգը, թե՛ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը․ Աբրահամյան

Մեր երկրում ներքին կամ արտաքին օրակարգի հետ կապված տասնյակներով կուտակված հարցեր կան, որոնց մասին կարելի է ժամերով քննարկել ու մեկ ընդհանուր դիրքորոշման չգալ․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է:

Դրանցից մեկն ադրբեջանական պահանջատիրության մերժումն է, որը մեկ արտահայտվում է հայ պատանդներ պահելով, մեկ՝ զիջումներ պարտադրելով, մեկ՝ ՀՀ-ին նոր սահմանադրություն պարտադրելով:

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը»,- նշել է նա։

 

 

Add new comment