Պարտիզանական մարտավարություն և ստորջրյա ԱԹՍ-ներ. Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
Իրանն ամբողջությամբ գործի է դնում զինանոցը՝ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարում թույլ չտալու համար․ գրում է The Wall Street Journal-ը։
Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ այս ընթացքում Իրանը բանեցնում է պարտիզանական պատերազմի մարտավարություն։ Նավերի վրա հարձակումների ժամանակ կիրառում է ստորջրյա անօդաչուներ, օգտագործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շարժական ջոկատներ, որ ծածուկ մոտենում են տանկերներին և ձեռքով ամրացնում մագնիսական ականներ։ Ջոկատները նավակներից ձեռքի հակատանկային նռնականետերով նաև գնդակոծում են բեռնատար նավերը:
Այսպիսով, նշում է թերթը, Թեհրանը ձգտում է բեկում մտցնել հակամարտության մեջ հօգուտ իրեն և ԱՄՆ-ի նկատմամբ լծակներ ստանալ՝ փակուղի մտած բանակցությունների պայմաններում:
Add new comment