Submitted by H.Aslanyan on
Էրդողան

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 8-ին նախատեսում է այցելել Ադրբեջան՝ մասնակցելու այսպես կոչված «Հաղթանակի օրվա» միջոցառումներին։

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ այցը հնարավորություն կտա երկու երկրների միջև անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու։ Նա ընդգծել է, որ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Բաքու է ուղարկել նաև Թուրքիայի հետախուզության ղեկավարին և արտգործնախարարին։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների մասին հրապարակումներին՝ Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրների կապերը դուրս են դասական դիվանագիտական հարաբերությունների շրջանակից։

«Եթե որևէ արտառոց բան չպատահի, նախատեսում եմ այդ օրը մեկնել Ադրբեջան։ Հուսով եմ՝ այցը հնարավորություն կտա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու։ Ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բացի այդ, Ադրբեջան եմ ուղարկել հետախուզության ղեկավարիս և արտգործնախարարին։ Հեռախոսային դիվանագիտություն է իրականացվել և շարունակվում է ինչպես անձամբ պարոն Ալիևի, այնպես էլ մեր տիկնանց միջև։

Ինչպես միշտ եմ ասում, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները շատ ավելի լայն են, քան դասական դիվանագիտական շփումները։ Երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, ապագայի արդյունքն է։ Չկա այնպիսի խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- ասել է Էրդողանը։

Add new comment