Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը Ձեր օգնությամբ: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ 2027-ին առաջնային ուշադրությունը կլինի մեր տարածաշրջանը և մեր անմիջական հարևանությունը։
«Ընդհանուր առմամբ, եթե բնութագրենք, ՀՀ-ի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու մեր առաջնային նպատակը, ՀՀ ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մեր պետության հարատևությանը նպաստելը և ամրապնդելը»,- ասաց Միրզոյանը՝ այդ համատեքստում ընդգծելով՝ մեր ուշադրության կենտրոնում լինելու են մեր չորս անմիջական հարևանները։
Մեծ գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ 2027 թվականին լինելու է 2026-ի մեր վարած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը՝ որոշակի շեշտադրումներով և փոփոխություններով, որոնք կապված են նախևառաջ նախարարության անվանման, ըստ դրա՝ նախարարության մանդատի և կենտրոնացվածության հարցերի հետ:
Վստահ եմ՝ ԹՐԻՓՓ-ի և մյուս ծրագրերում հետզհետե նույնը կլինի՝ ադրբեջանական բեռները կօգտագործեն Հայաստանի տարածքը անցման համար»,- նշել է նախարարը։
Add new comment