Արաղչին և Ֆիդանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող բանակցային գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։
Նշենք, որ Մոսկվայում գտնվող Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նոյեմբերի 5-ին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Add new comment