Submitted by H.Aslanyan on
ՍԴ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

ՍԴ նախագահ է ընտրվել ՔՊ նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտնում են Սահմանադրական դատարանից։

«ՍԴ նախագահի թեկնածուներ կրկին առաջադրվել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը: Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքներով ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիրմիր Վարդանյանը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Add new comment