ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ զինված ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի ԶՈւ օբյեկտների աշխատանքը, հարվածային ԱԹՍ-ների արտադրության ու պահպանման վայրերին, ինչպես նաև ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավերին»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով խոցվել են.
Պոլտավայի մարզում՝ Գլոբինոյի գործարանը, որի տարածքում իրականացվում էր մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքում և պահպանում,
Կիևի մարզում՝ ենթակայան Բելայա Ցերկով բնակավայրի շրջանում,
Դնեպրոպետրովսկի մարզում՝ ենթակայան Կրիվոյ Ռոգ բնակավայրի շրջանում,
Չերկասիի մարզում՝ ենթակայան Չերկասի բնակավայրի շրջանում,
Վիննիցայի մարզում՝ քարշային ենթակայան։
Բացի այդ, Սևծովյան ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված սպառազինությամբ և ռազմական գույքով բեռնված չորաբեռնանավ։
Add new comment