Ալիևը մեկնել է Անթալիա
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակներում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։
Ադրբեջանի ղեկավարի այցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր Քյուրշադ Զորլուն, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, պատգամավոր Մևլյութ Չավուշօղլուն, Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։
COP31 համաժողովն անցկացվում է նոյեմբերի 9-ից 20-ը։ Այն համախմբում է համաշխարհային առաջնորդների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված գլոբալ ջանքերը։
Իլհամ Ալիևը կմասնակցի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 11-12-ին։
Add new comment