Submitted by H.Aslanyan on
Համաս

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հիվանդանոցին հարվածելու մասին՝ թիրախում ունենալով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամի

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF, ՑԱԽԱԼ) հայտարարել է Խան Յունիսում` Գազայի հարավում, գտնվող «Նասեր» հիվանդանոցին հարված հասցնելու մասին. թիրախում էր ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամը և շարժման այլ անդամներ։

«ՀԱՄԱՍ-ն օգտագործել է հիվանդանոցային համալիրը որպես Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայելի դեմ ռազմական ու ահաբեկչական գործողությունների կենտրոն, այդ թվում՝ զենք պահելու, հարցաքննությունների ու կտտանքների, հրամանատարական կետեր տեղակայելու համար։ Տարածքներն օգտագործվել են նաև որպես դիտակետեր և ապաստարաններ զինյալների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՑԱԽԱԼ-ը նշել է, որ հարվածի արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։

 

 

Add new comment