ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին
ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ հարված է հասցվել Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կորպուսում հարձակումը որակել են որպես պատասխան հարված Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանի հեռահաղորդակցության աշտարակին հասցված ավիահարվածին։ Սա սեպտեմբերի սկզբից ի վեր ԻՀՊԿ-ի առաջին հայտարարությունն է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին։
Add new comment