Ռուսաստանը կարձագանքի, եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները. Միխայիլ Ուլյանով
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը զգուշացրել է, որ Մոսկվան կարձագանքի, եթե Վաշինգտոնը վերսկսի միջուկային փորձարկումները։
Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, դիվանագետն ընդգծել է կամավոր ազգային մորատորիումների կարևորությունը՝ նշելով, որ այլ երկրներ նույնպես պետք է հավատարիմ մնան այդ պարտավորությանը։
«Եթե Միացյալ Նահանգները կամ որևէ այլ պետություն իրականացնի միջուկային փորձարկումներ, ապա մեր երկիրը նույնպես ստիպված կլինի ձեռնարկել համապատասխան, համարժեք պատասխան միջոցներ»,- ասել է Ուլյանովը։
Add new comment