Submitted by H.Aslanyan on
ՌԴ ԱԳ

Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ դեսպան

ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Ուկրաինայի՝ ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ներկայությունը կարող էր փչացնել միջոցառումը՝ Կիևի վարչակարգի ղեկավարին բնորոշ ոճով:

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այսպիսի ենթադրություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ G20-ի և АТЭС-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։

Սեպտեմբերին Զելենսկին հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովում։

Հոկտեմբերին նա կարծիք էր հայտնել, որ ենթադրաբար նման հանդիպում կարող է տեղի ունենալ գագաթնաժողովում։ Թեև Վաշինգտոնը չէր բացառել Զելենսկիին միջոցառմանը հրավիրելը, սակայն մինչ այժմ նրա մասնակցության մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։

 

Add new comment