Submitted by H.Aslanyan on
Ղրիմ

Ուկրաինայի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ղրիմի կամուրջը

Նոյեմբերի 17-ի գիշերը Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի տեղական իշխանությունները հայտարարել են հրթիռակոծման վտանգի մասին, փակվել է Ղրիմի կամրջով երթևեկությունը․ գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նախօրեին կամուրջը խոցվել էր, ինչից հետո դրանով երթևեկությունը դադարեցվել էր ավելի քան 16 ժամով։

Այսօր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ կամուրջը կրկին ենթարկվել է հարձակման։

«Խնդրում ենք Ղրիմի բնակիչներին և հյուրերին ձեռնպահ մնալ կամրջի ուղղությամբ ուղևորություններից և երթուղիները պլանավորելիս հաշվի առնել սահմանափակումները»,- գրել է նա։

Ակսյոնովը կոչ է արել վստահել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին։ «Իրավիճակի զարգացման մասին կհայտնենք լրացուցիչ»,- հավելել է նա։

 

 

Add new comment