Էրդողանը Սուդանում զինված հակամարտության կողմերին առաջարկել է բանակցություններ անցկացնել Անկարայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուդանում զինված հակամարտության կողմերին առաջարկել է բանակցություններ անցկացնել Անկարայում: Նա նաև առաջարկել է քննարկել հակամարտության դադարեցման պայմանները:
Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի գլխավորությամբ Սուդանի զինված ուժերի և «Արագ արձագանքման ուժերի» հրամանատար Մուհամեդ Համդան Դագալոյի միջև հակամարտությունն ապրիլի 15-ի առավոտյան անցել է բաց փուլ։
Վերջին երկու օրվա ընթացքում բանակցություններ կազմակերպելու համար Էրդողանը բազմիցս զանգահարել է Հեմեթիին և Ալ-Բուրհանին։ «Արագ արձագանքման ուժերի» ղեկավարն ասել էր, որ պատրաստ է երկխոսություն վարել Սուդանի զինված ուժերի հրամանատարության անդամների, բայց ոչ Ալ-Բուրհանի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել էր Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև բախմանը՝ հայտարարելով, որ Թուրքիան վերջնական զինադադարի հասնելու համար բանակցում է երկու կողմերի հետ։
Add new comment