Submitted by H.Aslanyan on
Պուտին

Պուտինն ու Թրամփը երկկողմ բանակցություններ են վարել Չինաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը երկկողմ բանակցություններ են վարել Շենժենում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում. տեղեկացնում է РИА Новости-ին։

Հանդիպման սկզբում ԱՄՆ նախագահը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ իր գերազանց հարաբերությունների մասին և բարձրաձայնել է առաջիկա զրույցից ունեցած սպասելիքների մասին։

«Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց, և կարծում եմ, որ դրանից շատ հրաշալի բաներ կարող են դուրս գալ»,- նշել է Թրամփը։

Պուտինն, իր հերթին, անգլերենով շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը։

Այնուհետև նախագահը ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Կիրիլ Դմիտրիևը՝ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրենը։

 

 

 

Add new comment