Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ամերիկայի 250-ամյակի առթիվ Միացյալ Նահագները հյուրընկալում է 2026 թվականի G20 գագաթնաժողովը Մայամիում: Այս տարվա հրավիրյալ երկրների թվում է նաև Հայաստանը:
Այս մասին ասվում է գագաթնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն վերադարձնելու է G20-ը իր հիմնական առաքելությանը՝ խթանել տնտեսական աճը, խթանել նորարարությունը և ամրապնդել գործընկերությունները, որոնք օգուտ են բերում ամերիկացի աշխատողներին, բիզնեսին և դաշնակիցներին:
Հրավիրվածների թվում են նաև Ադրբեջանը, Ֆինլանդիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Նիդերլանդներն ու մի շարք այլ երկրներ:
Add new comment