Submitted by H.Aslanyan on
Մարգարա

Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան

Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում, Կառավարության նիստի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

Ինչին հավելելով Փաշինյանը նշել է, որ մենք Թուրքիայի հետ խոսում ենք կամուրջ կառուցելու մասին, Իրանի հետ՝ կամուրջ կառուցելու, ավելի մեծ մաքսակետի մասին, Վրաստանի հետ՝ մեր թողունակությունը մեծացնելու մասին, Հյուսիս-Հարավը մեծ տեմպերով կառուցվում է, մտնում ենք TRIPP նախագծի իրագործման ծրագրի մեջ։ Ադրբեջանի հետ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբացման ռազմավարական պլանավորման մասին։

«Սա խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական իրագործումն է»,- ասել է Փաշինյանը: 

Add new comment